Անկեղծորեն, ես և ինձ նման շատ շատերն ուրախ ենք, որ Գագիկ Ծառուկյանի նման պարկեշտ մի անձնավորություն որոշել է լքել քաղաքական դաշտը, որտեղ իրականում նա անելիք չուներ և շարունակել է զբաղվել իրական բարեգործությամբ, այն է՝ կառուցել եկեղեցիներ, սատարել սպորտի զարգացմանը, գիտությանը և մշակույթին և այսուհետ՝ առանց քաղաքական ենթատեքստի:
Եվ որքան էլ հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը հուշի, որ «մարդ երբեք ոչնչից չի հրաժարվում. նա պարզապես մի հաճույքը փոխարինում է մյուսով», իսկ մեկ այլ հայտնի անձնավորություն՝ Արկադի Վարդանյանը, գուժի, թե «ուրիշի սխալները կրկնելը նույնպես գրագողություն է», այնուհանդերձ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու որոշումը ճիշտ քայլ է առաջին հերթին իր համար՝ որպես Հայաստանի պարկեշտ քաղաքացի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1420369588259170&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



