4874_originalGalatv.am-ը գրում է.

Այսօր ԱԺ-ում ընթացող Եվրանեսթի ԽՎ չորրորդ լիագումար նիստում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրականում եվրոպական նոր հարևանության ծրագիրը հիմնված է եղել հենց անվտանգության խնդրի վրա, այն արմատ է առել եվրոպական անվտանգության և պաշտպանողական քաղաքականության ծրագրից: Ահա ինչու եվրոպական նոր քաղաքականության ծրագիրը 2006թ-ից սկսած տարածվել է և ընդգրկել արևելյան գործընկերության և հարավային գործընկերության շրջանակները:

«Բայց այդ ծրագրում ոնց որ թե պակասում էր հենց անվտանգությունն ու պաշտպանությունը: Կա շահերի հարց: Ինձ համար զարմանալի է այն մոտեցումը, որ մի կողմից ԵՄ-ն նախընտրում է ավելի շատ համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են ԵՄ-ի հետ համագործակցել, բայց կյանքը ցույց է տալիս, որ ԵՄ-ն աշխատում է այն երկրների հետ, որտեղ ունի իր սեփական շահերը և անվտանգություն ապահովելու հարցում էլ առաջնորդվում է իր շահերից ելնելով : Ցավում եմ, որ ունեինք մի իրավիճակ, երբ Հայաստանի նման երկրին հնարավոր էր ինչ- որ չափով ճնշել, բայց չմոռանանք, որ երեք տարվա բանակցությունների ընթացքում Հայաստանը միշտ բարձրաձայնել է իր խնդիրները, սահմանների հարցը՝միշտ ասելով որ կողմնակից է «Եվ-Եվ»-ի քաղաքականությանը: Այս իմաստով ազնիվ չէ մեղադրել Հայաստանին, թե Հայաստանի մեջ է խնդիրը: Ես կցանկանայի, որ եվրոպական կողմը իր վերանայումը չձգի մինչև հուլիս, որովհետև մայիսին Ռիգայում համաժողով է լինելու, և այդ ճկունության քաղաքականությունը, որը դուք ասում եք, ցանկալի կլինի ցուցադրել այօրվանից սկսած, այլ ոչ թե սպասենք և միայն հուլիսից լինենք»,- նշեց Թևան Պողոսյանը:

Նիստի ընթացքում Հարևանության քաղաքականությանը մասնակցող երկրների ներկայացուցիչները բարձրաձայնում են առկա խնդիրների մասին: Ուկրաինայի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին իր երկրին այս դժվար պահին օգնելու համար և շեշտեց, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ոչ թե ուկրաինական ճգնաժամ է, այլ հակամարտություն:

Նաիրա ԶոհրաբյանՆաիրա Զոհրաբյան

Իր դիտարկումը ներկայացրեց նաև ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` շնորհակալություն հայտնելով ԵՄ-ին իր ընդլայնման նոր քաղաքականության հղած մեսիջների համար: Նա նիստի մասնակիցների ուշադրությունը սևեռեց Ադրբեջանում տիրող իրավիճակի վրա:

«Դուք նշեցիք, որ հարավային գազատարը անվտանգություն կբերի Ադրբեջանին, որ ԵՄ-ն պաշտպանում է մարդու իրավունքները, ժողովրդավարական արժեքները, բայց դուք որևէ խոսք չասացիք, թե ինչ իրավիճակ է տիրում Ադրբեջանում, ուր տասնյակներով ակտիվիստներ ու լրագրողներ պահվում են բանտերում, և Ադրբեջանի իշխանությունների կողմից կա բացարձակ արհամարհանք ԵՄ կոչերի հանդեպ՝ պահպանել ժողովրդավարական արժեքները: Ձեզ չի՞ մտահոգում, որ Ալիևը հավակնում է դիկտատորի կարգավիճակին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել