Խորհրդային տարիններին անգամ երազել չէինք կարող, որ Արցախը մի օր ազատագրված կլինի, ավելին՝ Արցախի հետ կազատագրվեն մեր պատմական հայրենիքի որոշ հատվածներ... Բայց կային քաջարի մարտիկներ, ովքեր ոչ միայն երազում էին, այլ նաև այդ ուղղությամբ քարոզչական աշխատանքներ տանում: Հիմա մեզ մեղադրում են չափից ավելի երազկոտ լինելու մեջ Արևմտյան Հայաստանի ազատագրման հարցում... Հարգելի մեղադրողներ, ապրեք ձեր (տ)գիտությամբ: Թողեք մենք հանգիստ «երազենք»: Բայց չստացվի այնպես, որ հետո դուք կամ ձեր ժառանգները գաք ու այս անգամ այնտեղ մեզ պարտադրեք ձեր անազգ արժեքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել