Մեծ պահք, օր երեսունմեկերորդ

Սիրելինե՛ր, եթե պատահի, որ մեկն ինչ-որ հանցանքի մեջ բռնվի, դուք, որ Սուրբ Հոգով եք առաջնորդվում, պետք է նրան հեզությամբ բերեք դեպի ուղիղ ճանապարհ։ Նաև զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր նկատմամբ, որպեսզի չլինի թե դուք էլ փորձության մեջ ընկնեք: Վերցրե՛ք միմյանց բեռը և այդպիսով կատարեցե՛ք Քրիստոսի սիրո օրենքը, որովհետև ով որ կարծում է, թե ինքը տարբեր է ուրիշներից, այդպիսի մեկը խաբում է ինքն իրեն, քանզի երբեք էլ տարբեր չէ։ Թող ամեն մեկն իր գործը կշռի և իր գոհունակությունը միայն իրեն պահի, փոխանակ ինքն իրեն ուրիշների հետ համեմատելու, որովհետև յուրաքանչյուր ոք ի՛նքը պետք է կրի իր արարքների պատասխանատվությունը։
Աստծու խոսքին աշակերտողը թող իր ունեցած բարիքներից բաժին հանի իր
ուսուցչին։
Դուք ձեզ մի՛ խաբեք. Աստծուն չի կարելի ծաղրել։ Մարդ ինչ որ սերմանում է, այն էլ կհնձի։ Ով որ սերմանում է իր մարմնի անդաստանում, մահ կհնձի իր մարմնից, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու անդաստանում, հավիտենական կյանք կքաղի Սուրբ Հոգուց։ Գալով մեզ՝ չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև եթե հարատևենք, արդյունքն անպայման կքաղենք իր ժամանակին։ Հետևաբար, քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ հավատի ճանապարհի մեր հարազատներին։
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 6:1-10)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել