Panorama.am-ը գրում է.
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի «Եռաբլուր» պանթեոնի հետնամասում՝ ծառի մոտ, պարկով զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է մեկփողանի ողորկափող որսորդական հրացան` առանց գործարանային համարի, պայթուցիչ, «ՌԳԴ» տիպի 2 նռնակ, ձեռքի ինքնաշեն նռնակ, ինքնաձիգի 2 պահունակ, որից մեկը՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, և տարբեր տրամաչափի 153 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նույն աղբյուրի, փոխանցմամբ, զենք է հայտնաբերվելնաև Շախմատի տան մոտ. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Շախմատի» տան մոտ` պատի տակ, զենք-զինամթերք է թողնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



