Untitled-11in.am-ը գրում է.

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի չորեքշաբթի Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Հռոմի պապի ամենշաբաթյա ընդունելությանը: Այս մասին հաղորդում է իտալական Adnkronos գործակալությունը՝ վկայակոչելով Վատիկանի իր աղբյուրները:

Հաղորդվում է, որ երգիչը Հռոմի պապին կհանդիպի ընդունելությունից հետո:

Հանդիպումն իր վրա հատկապես ուշադրություն է հրավիրում՝ հաշվի առնելով, որ 2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, գրում է գործակալությունը: Ըստ աղբյուրների՝ Ազնավուրը Հռոմի պապից թույլտվություն կստանա՝ Վատիկանում Ցեղասպանությանը նվիրված համերգ տալու համար:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ Հռոմի պապը ապրիլի 12-ին Սան Պիետրոյի Բազիլիկայում պատարագ կմատուցի՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել