Այժմյան ֆեյսբուքը հիմնականում ավելի ռաբիզ, անգրագետ ու տհաճ է, քան օդնոկլասնիկին այն ժամանակ, երբ ես զզված ջնջեցի հաշիվս այնտեղից։ Եզրակացություննե՞ր։ Չկան։ Գլորում ենք, էլի...
Կամ ես եմ ծերացել, ու նորություններն ավելի դժվար եմ ընկալում, կամ էդ անտեր նորությունները իրոք պակասել են։ Մի տեսակ կանխատեսելի է դարձել ամենը. հազարից մեկ է, որ զարմանք ես ապրում (մանավանդ՝ հաճելի զարմանք), վայելում ես նոր բան իմանալու հիացմունքը, ինչ որ հետաքրքիր թեմայով տարվելու, վիճելու ու ժամանակը չնկատելու զգացումը։
Մյուս կողմից, անգիր հիշում եմ Կոելյոյի բոլոր ասածները ու նույնիսկ չասածները, տեսել եմ աշխարհի հնարավոր և, նույնսիսկ, անհնար բոլոր պեյզաժների լուսանկարները, փիսոներին ու շնիկներին, մկնիկներին ու ձիուկներին անգիր անուններով գիտեմ, գիտեմ, թե ով ում ինչի համար չի սիրում և հակառակը, և ինչպես է դա արտահայտում։ Մի խոսքով, լիքը կարևոր ինֆորմացիա կա ուղեղիս մեջ, ափսոս չեմ կարողանում այդ կարևոր ինֆորմացիան օգտագործել ինչ որ մի կարևոր ասպարեզում։
Եզրակացություններ իրոք դեռ չկան։ Բայց միայն այն փաստը, որ մտորում ես, հաստատ ինչ-որ բանի բերելու է։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/barseghyan/posts/4655233176879
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել