««Ժամանակի» տեղեկություններով՝ Երրորդմասցի Լյովիկի հորեղբոր որդուն՝ «օրենքով գող» Արմեն Ղազարյանին՝ Պզոյին, հաջողվել է կապվել հետախուզման մեջ գտնվող Գաստրիկի հետ՝ պարզելու կատարվածի մանրամասները և իրական դրդապատճառները: Մեզ հասած տեղեկություններով, սակայն, Գաստրիկը «ատկազ» է կանգնել՝ կատարվածին իր մասնակցության առնչությամբ: Ինչը, սակայն, Պզոյին համոզիչ չի թվացել: Armtimes.com-ի տեղեկություններով՝ երեկ ոստիկանները ապօրինի զենք կրելու, պահելու կասկածանքով ձերբակալել են Գաստիկի մտերիմ ընկերոջը՝ Հարություն Խաչիկյանին»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել