1in.am–ը գրում է.

pic_615c3b8fd716fdeeb3727f2dd0e0cec6

Windows 10-ի Internet Explorer բրաուզերը կվերանվանվի: Այս մասին է հայտնել The Verge-ը՝ հղում կատարելով Microsoft-ի մարքեթինգի հարցերով տնօրեն Քրիս Քապոսելուսին: Իսկ Windows 10-ը կթողարկվի 2015թ. վերջին:

Բրաուզերի վերանվանման մասին Կապոսելան պատմել է Microsoft Convergence համաժողովին: «Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե ինչպիսին պետք է լինի բրենդը կամ Windows 10-ի բրաուզերի անվանումը»,- հայտարարել է Կապոսելան:

Նա խոստացել է, որ Microsoft-ը կպահպանի Internet Explorer բրենդը, սակայն նոր բրաուզերը, որն այժմ «Spartan նախագիծ» է կոչվում, Windows 10-ի թողարկվելուց հետո կփոխի անվանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել