1982 թ.–ին Անգլիան և Արգենտինան պայքարում էին Ֆոլկլենդյան կղզիների վրա իշխանության հասնելու համար։ Հակամարտության ընթացքում արգենտինացիները, անգլիացիների առաջխաղացումը կանխելու համար, կղզու որոշ հատվածներ ականապատեցին։ 

Բրիտանական ուժերի հաղթանակից հետո իշխանությունները որոշեցին մաքրել այդ տարածքներն ականներից, բայց նախաձեռնությունը բավական թանկարժեք դուրս եկավ։ Արդյունքում որոշվեց այդ հատվածները ցանկապատել և նախազգուշացնող վահանակներ տեղադրել։

Այդ իրադարձությունը պինգվինների համար հաջողությամբ պսակվեցին։ Երկու հարյուրամյակ Ֆոլկլենդյան կղզիների բնակիչների կողմից որսի արդյունքում ոչնչանալու եզրին կանգնած պինգվինները վերցրեցին իրենց հասանելիքը. բնակեցրեցին ականապատ տարածքները։ Պարզվեց, որ պինգվինների քաշը բավարար չէ, որպեսզի ականները պայթեն։ Շնորհիվ շրջակա միջավայրի բարենպաստ պայմանների և մարդկանց իսպառ բացակայության՝ պինգվինների քանակը կտրուկ աճեց։ Այսօր կղզում բնակվում է Ռոկհոպպեր ցեղատեսակի պինգվինների՝ աշխարհում ամենամեծ գլխաքանակը։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել