168.am-ը գրում է․
Քաշ կորցնելու համար պետք է ոչ թե կալորիաները հաշվել, այլ կայունացնել սեփական հորմոնալ ֆոնը: Քանի որ հորմոնալ ֆոնի վրա հսկայական ազդեցություն է թողնում սթրեսը, ավելորդ քաշից ազատվելու միակ տարբերակը մնում է հասկանալ՝ ինչ է կատարվում սեփական գլխում: Դուք պետք է խնդրին ցուցաբերեք ամբողջական մոտեցում, ինչն էլ կերաշխավորի Ձեր կայուն հոգեբանական և էմոցիոնալ վիճակը: Եվ հենց դա էլ կազդի այն բանի վրա, թե ինչ և ինչպես ենք մենք ուտում: Եվ այսպես՝
1. Մոռացեք դիետաների մասին և հետազոտելով Ձեր սեփական օրգանիզմը՝ փորձեք հասկանալ, թե ինչ սննդարար նյութեր են Ձեզ պակասում: Հնարավոր է՝ Ձեր մարմնին չեն հերիքում կարևորագույն սննդարար նյութերից, ասենք, օմեգա-3 ճարպաթթուն, որակյալ սպիտակուցներն ու վիտամինները: Կոնֆետները, չիպսերն ու պիցցան պետք է փոխարինել բարձրորակ մթերքներով: Այստեղ գլխավոր սկզբունքը բարձրորակ սննդի համար միջոցներ չխնայելն է:
Եթե Դուք հետևեք այդ սկզբունքին, ժամանակի ընթացքում վերոբերյալ ցածրորակ մթերքներն ուտելու ցանկությունը կանհետանա:
2. Բուժեք աղիները: Մարդկանց՝ չափից ավելի ուտելու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ նրանց աղիները չեն կարողանում մուտք գործած սննդից էֆեկտիվ կերպով վերցնել սննդարար նյութերը: Մարսողության հետ կապված խնդիրներն աղիներում սադրում են նաև բորբոքային պրոցեսներ: Դա էլ, իր հերթին, խախտում է Ձեր հորմոնալ ֆոնը: Օրգանիզմը՝խուճապի մատնվելով, կուտակում է ճարպեր: Եվ դա այն պատճառով, որ ուտում եք ֆերմենտացված սնունդ: Օրգանիզմի ներսում ընթացող պրոցեսները կարգավորելու համար պետք է հաճախ ուտել պրոբիոտիկներ՝ կեֆիր, յոգուրտ, և ճիշտ մարսողության համար կարևոր ֆերմենտներով հարուստ սնունդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



