arAraratnews.am-ը գրում է․

Թուրք լրագրող, գրող Հասան Ջեմալի՝ «1915. Հայոց ցեղասպանություն» աղմկահարույց գիրքը թարգմանվել է հայերեն։ Այս մասին հայտնում է «Ակօսը»՝ հղում կատարելով T24-ին։

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռան գիրքը տպագրվելու է «Les Prairies Ordinaires» հրատարակչության կողմից։ Գրքի ֆրանսերեն տարբերակը լույս է տեսնելու մարտի 19-ին։

Նշենք, որ «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը հրատարակվել է 2012 թվականին թուրքերենով, իսկ մի քանի ամիս առաջ այն Երևանում ներկայացվել է հայ ընթերցողի դատին՝ հայերեն թարգմանությամբ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել