««Ինչո՞ւ ամուսնության առաջարկն արեցի ուղիղ եթերում» հարցը, երբեմն թվում է՝ արդեն երազումս էլ եմ լսում»168.am-ը գրում է․

Հարցազրույց երիտասարդ և չափազանց հմայիչ զույգի՝ հաղորդավարներ Վահե Խանամիրյանի և Լիլիթ Մուրադյանի հետ 

- Վահե, Դուք ավարտել եք կինոռեժիսուրայի բաժինը, սակայն կարծես թե Ձեզ գտել եք հեռուստատեսության ոլորտում, որտեղ բավականին հարմարավետ եք զգում: Այդպե՞ս է ստացվել, թե՞ պարզապես կինոն այլևս չի հետաքրքրում: 

– Կինոն երբեք չի դադարի ինձ հետաքրքրել` ո՛չ որպես կարևորագույն արվեստ, ինչպես ասում էր Լենին պապիկը, և ո՛չ էլ հենց նկարահանումներն ու պատրաստման գործընթացը: Գուցե մի օր որոշեմ սկսել մի նոր ու մեծ նախագիծ, ամեն դեպքում, կինոարտադրությունից հեռու չեմ եղել ու պարբերաբար աշխատել եմ տեղական տարբեր նախագծերի շուրջ: Ես սիրում եմ փոփոխություններ: 

- Վահե, երևի թե Ձեր «մաշկի» վրա զգացած կլինեք, որ Կինոյի ինստիտուտ ընդունվողների մեծ մասն ուսման առաջին երկու տարիներին իրեն զգում է առնվազն Փարաջանով կամ Ֆելինիգ Հետո արդեն թվացյալ էյֆորիան «բաց է թողնում», և ուսանողը քիչ-քիչ սկսում է զգալ իրականությունը… Հիշո՞ւմ եք Ձեզ այդ տարիներին: 

Vahe, Lilit Xanamiryan (14)

– Ինձ այդ տարիներին շատ լավ եմ հիշում ու մեր կուրսը` նույնպես: Սակայն Ձեր թվարկած իրավիճակները չեմ հիշում: Հավանաբար` դա մեր կուրսից էր և մեր ղեկավարից` Ռուբեն Գևորգյանցից: Նա մեզ միշտ շատ մոտ էր պահում իրականությանը և չէր թողնում, որ շատ տարվեինք մեր ամբիցիաներով, և օգնում էր, որ հավասարակշռված մնայինք: 

- Ամուսնությունից տարիներ անց սովորաբար պարզվում է, որ ամուսիններից յուրաքանչյուրն առաջին հանդիպման մասին իր տարբերակն ունի: Իհարկե, Ձեր պարագայում դեռ վաղ է այդ տեսակ մոռացության մասին խոսելը: Սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր կլիներ, որ Ձեզանից յուրաքանչյուրն իր հերթին` գրեր, թե ինչպիսին է եղել առաջին հանդիպումը: 

Vahe, Lilit Xanamiryan (8)

Լիլիթ.- Հայտնի ասացվածքն ասում է` «Երբեք չես ունենա երկրորդ հնարավորությունը` առաջին տպավորությունն ունենալու համար»: Մեր դեպքում դա չխանգարեց` հետագայում առաջին տպավորությունը փոխելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել