GalaTV.am-ը գրում է․
Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մարտի 10-ին գումարած հերթական նիստում քվեարկությամբ որոշում կայացվեց, որ Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկները մասնակցելու են: Հայ մարզիկներն իրենց ուժերն են չափելու մրցակիցների հետ 6 մարզաձեւերում:
Ընդհանուր առմամբ, ՀԱՕԿ այս որոշումը հակասական մեկնաբանությունների արժանացավ՝ ճի՞շտ է արդյոք մեկնել Բաքու, անվտանգ կլինի՞ հարեւան Ադրբեջան մեկնելը: Միջազգային օլիմպիական կոմիտեն տվել է երաշխիքներ, սակայն անվտանգության հարցն օրակարգից դուրս չի գալիս:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը նշեց, որ անձամբ իր համար չկա տարբերություն, թե որտեղ են տեղի ունենում մրցումները: Կարեւորը հաղթանակն է եւ որ այդ երկրում հնչի ՀՀ հիմնը.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ