1. Լվացվեք չգազավորված հանքային ջրով

Եթե յուղոտ պրոբլեմատիկ մաշկ ունեք, ընտրեք մեծ քանակությամբ աղ պարունակող ջուր: Չոր մաշկի համար հարմար է մեծ քանակով հանքային նյութեր պարունակող ջուրը:

2. Լվացվելուց հետո դեմքը մաքրեք սառույցի կտորներով

Հանքային ջուրը լցրեք սառույց պատրաստելու տարրայի մեջ և ամեն առավոտ մաքրեք դեմքը սառցե խորանարդիկներով: Հանքային խորանարդիկներն օգնում են պայքարել կնճիռների դեմ: 

3. Քսուկ օգտագործելուց հետո դեմքը մաքրեք խոնավեցնող տոնիկով

Կարող եք անգամ ինքներդ պատրաստել: Դրա համար անհրաժեշտ է`
- 50 գրամ կանաչ թեյ
- 50 գրամ անանուխ
- 100 գրամ ջուր
- 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
- 20 մլ օղի
Կանաչ թեյին և անանուխին ավելացրեք եռացրած ջուր, թողեք, որ մնան: Ապա քամեք լուծույթը, ավելացրեք կիտրոնի հյութն ու օղին: Այս տոնիկը պետք է պահել միայն սառնարանում, երկու շաբաթից ոչ ավել:

4. Եթե հաճախ եք այտուցվում կոպերը, դրանց վրա 5-10 րոպեով դրեք սև թեյի պարկիկներ:

5. Դիմահարդարվելուց առաջ անպայման քսուկ քսեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել