Մարդու կենսաբանական ներուժը թույլ է տալիս ապրել մինչև 500 տարեկան, հայտարարել է Google կորպորացիայի մասնաճյուղի՝ Google Ventures-ի նախագահ Բիլ Մերիսը Bloomberg-ին տված հարցազրույցում: «Ես կարծում եմ, որ շեշտակի առաջընթացը բժշկության ոլորտում և բիոմեխանիկայի զարգացումը մարդուն հնարավորություն կընձեռեն ապրել մինչև 500 տարեկան» – նշում է Մերիսը: Նա հայտնեց, որ այսօր Google-ը ներդրումներ է կատարում ստարտափ-ընկերություններում, որոնք զբաղվում են գենետիկային և հիվանդությունների ախտորոշմանն առնչվող ուսումնասիրություններով: «Մենք կյանքի ուսումնասիրման ոլորտում այնպիսի գործիքներ ունենք, որոնք թույլ են տալիս կյանքի կոչել ամենահամարձակ նախագծերը», – նշում է նա:
«Եթե դուք հարցնեք ինձ՝ հնարավո՞ր է արդյոք ապրել մինչև 500 տարի, ես կասեմ, որ, այո, հնարավոր է», – նշում է նա: Մասնագետը նշում է նաև, որ Google Ventures-ը չի նախատեսում հրաժարվել տեխնոլոգիական ստարտափներում ներդրումներից, սակայն հնարավորություն կա անել ավելին։ «Սիլիկոնյան հովտում բազմաթիվ միլիարդատերեր կան, բայց ի վերջո մենք բոլորս մահանում ենք: Ընտրություն անելով շատ փող աշխատելու և մարդու կյանքը երկարաձգելու միջև՝ ի՞նչ կընտրեիք դուք»,- հարցնում է Մերիսը:
Շարունակությունը՝ այստեղ