Newmag.am-ը գրում է.
Այս հանդիպումը հայ զինվորի հետ է: Զինվորի կենցաղի, կյանքի, հույզերի ու սովորությունների մասին: Մեր հերոսները բանակային ծառայության գերազանցիկ են՝ ինտելեկտուալ խաղերում հաղթած, մարտական առաջադրանքներ կատարած ու մեդալների արժանացած տղաներ:
«Խելոք չլինես, եղի՛ր խելացի»:
Արմենը եղբոր այս խրատով ճանապարհ ընկավ բանակ: Զինկոմիսարիատի առաջ հարազատները հավաքվեցին ու ուղարկեցին զինվորական ծառայության: Երևանում մեծացած վանաձորցի երիտասարդին ուղարկեցին ամենամեծ զորամասը: Բանակ գնաց համալսարանն ավարտելուց հետո. սոցիոլոգ է: Մասնագիտությունն ընտրել-չընտրելու պատճառով դժվարանում էր կողմնորոշվել, և ինժեների ընտանիքում ծնված երիտասարդը սոցիոլոգիայի մեջ տեսավ բոլոր մասնագիտությունները:
«Մտածեցին՝ համր եմ»:
Ծնողների այս մտավախությունն առաջացավ այն ժամանակ, երբ նշեցին Արմենի 3-ամյակը: Նա չէր խոսում: Խոսեց միանգամից, ավելին, դպրոցն ավարտեց գերազանցությամբ, բուհը՝ նույնպես, ուսանողական դասերին գումարվեց հասարակական ակտիվությունը: Բանակում այս ամենը խտացավ համազգեստի մեջ՝ կարգապահությամբ ու առաջադիմությամբ:
«Ամեն ինչ կախված է բախտից»:
Հակասական են կարծիքները. լավ է հասո՞ւն տարիքում ծառայել, թե՞ 18-ում: Արմենի համար ամեն ինչ պայմանավորված է ճակատագրով՝ զորամասը, անձնակազմը, բարքերը: Դժվար է 23 տարեկանում ծառայելը, երբ վերադասդ քեզանից փոքր է: Բայց հեշտ է, որովհետև բանակից հետո դու ունես մասնագիտություն, ծրագրեր ու ծառայությամբ ամրապնդված գիտելիք. վերադարձիդ գիտես՝ ինչ ես անելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



