Մենք բոլորս հաճախ լսում ենք, որ կարդալն օգտակար է։ Բայց ո՞րն է նրա օգուտը։ Մենք կպատմենք մի քանի երևույթների մասին, որոնք օգնում են որոշակի հմտություններ զարգացնել։
1. Ընթերցանությունն օգնում է պայքարել սթրեսի դեմ

Սթրեսից ազատվելու համար գերադասում եք քայլե՞լ, թե՞ երաժշտություն լսել։ Սասեքսի համալսարանի գիտնականները կարծում են, որ դրա փոխարեն ավելի լավ է գիրք կարդալ։ Կարդալը համարվում է սթրեսի դեմ պայքարելու ամենաազդեցիկ միջոցը։ Միայն 6 րոպե ընթերցելը սթրեսի մակարդակը քչացնում է 1/3-ով։
2. Կարդալն օգնում է խուսափել անքնությունից

Կարդալը հանգստանալու և քնելուն տրամադրվելու լավագույն միջոցներից մեկն է։ Հեռուստացույցի և հեռախոսի վառ լույսն ուղեղին արթնանալու ազդակ է ուղարկում։ Թույլ լույսի տակ ընթերցելուց ուղեղը հասկանում է, որ հանգստանալու ժամանակն է։
3. Կարդալը ստիպում է Ձեզ ավելի կարեկից դառնալ

Ընթերցելու ընթացքում Դուք հավանաբար անհանգստանում եք գրքի հերոսների համար։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարդալով տարբեր ստեղծագործություններ՝ մարդը սովորում է իրական կյանքում այլ մարդուն հոգեպես կարեկցել։
4. Կարդալը լավացնում է ուղեղի աշխատանքը

Էմորի համալսարանի գիտնականներն ապացուցեցին, որ գիրք կարդալուց հետո մարդու ինտելեկտի մակարդակը մի քանի օր շարունակ բարձրանում է։ Ուսումնասիրողները պնդում են, որ ընթերցանությունը ֆիզիոլոգիական մակարդակում մեծացնում է նյարդային բջիջներն ուղեղում։
5. Ինքնուսույց գրքերն օգնում են դեպրեսիայի դեմ պայքարել

Ըստ շոտլանդական ուսումնասիրության՝ ինքնուսույցների ընթերցանությունը համարվում է դեպրեսիայից ազատվելու ամենալավ միջոց։ Այն հիվանդները, ում առաջարկեցին այդպիսի գրքեր, մեկ տարի հետո դեպրեսիայի ավելի ցածր մակարդակ ունեցան, քան այն հիվանդները, ովքեր բժիշկների կողմից պարզապես աջակցություն ստացան։
6. Կարդալը Ձեզ ավելի գրավիչ է դարձնում

Ձեր ինտելեկտի բարձր մակարդակը մարդկանց ավելի շատ է գրավում։ Յուրաքանչյուր թեմայի շուրջ խոսակցություն պահելը և բազմակողմանի զարգացած լինելն ավելի շատ հնարավորություն է ընձեռնում, որ այդ մարդը նախապատվությունը կտա հենց Ձեզ։
7. Կարդալն օգնում է կողմնորոշվել և հաղթահարել դժվարությունները

Օգոյո նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդն ինչքան շատ է կարդում, այնքան շատ է իրեն գրքի հերոսների հետ նույնացնում՝ այդ կերպարներն իրական կյանք տեղափոխելով։ Այսպիսով՝ գիրքը կարող է օգնել Ձեզ հանդիպել Ձեր երկրորդ կեսին, հաղթահարել դժվարությունները կամ պարզապես լավ օրինակ ծառայել։
8. Կարդացող մարդիկ սոցիալապես ավելի ակտիվ են

Ազգային մշակույթի ֆոնդի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կարդացող մարդիկ հասարակական և մշակութային կազմակերպություններում և համայնքներում ավելի ակտիվ մասնակցություն են ցուցաբերում։
9. Կարդալը լավացնում է հիշողությունը և մտավոր կարողությունները

Ամեն անգամ երբ ընթերցում եք, մարզում եք Ձեր ուղեղը։ Այն ամեն անգամ ստեղծում է ստացած ինֆորմացիայի պահպանման նոր միջոցներ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պարբերաբար ընթերցողների և գրողների մոտ մտավոր գործունեության մակարդակի իջեցումն ավելի դանդաղ է տեղի ունենում, քան թե այն մարդկանց մոտ, ովքեր այդպիսի ծանրաբեռնվածություն չեն ունենում։
10. Կարդալը շատացնում է բառապաշարը

Երբ կարդում եք, հանդիպում եք այնպիսի բառեր, որոնք առօրյայում չեն օգտագործվում։ Եթե որևէ բան անծանոթ է, պարտադիր չէ այն բառարանում նայել։ Երբեմն իմաստը կարելի է համատեքստից կռահել։ Ընթերցելն օգնում է ոչ միայն բառապաշարի զարգացմանը, այլև ավելի գրագետ է դարձնում։
11. Կարդալը զարգացնում է ստեղծագործելու կարողությունը

Կարդալու ընթացքում Դուք անկախ Ձեզանից «գողանում» եք գրքի հեղինակի ոճը և ձևը։ Ինչպես որոշակի երաժշտություն կարող է ազդել երաժշտի ոճի վրա, այնպես էլ գրողն ազդում է իր ստեղծագործություններն ընթերցողի վրա։
12. Ընթերցող մարդիկ հաճախ ֆիզիկապես ավելի զարգացած են

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընթերցող մարդիկ ավելի հաճախ են գերադասում սպորտով զբաղվել, քան նրանք, ովքեր հազվադեպ են ընթերցում։ Այսպիսով, նրանք մարզասրահում ավելի շատ ժամանակ են անցկացնում և ավելի արդյունավետ են պարապում։
13. Կարդացող մարդիկ ավելի մարդամոտ են լինում

«Creativity Research Journal» ամսագիրը նոր գաղափարներ էր բացահայտում. հենց նոր կարճ պատմվածք կարդացած մարդն ավելի քիչ էր ցանկանում մեկուսանալ։
14. Կարդալը հեշտացնում է օտար լեզուների ուսուցումը

Պարբերաբար ընթերցելն օգնում է նոր նյութն ավելի լավ և հեշտ հասկանալ, հատկապես՝ օտար լեզու ուսումնասիրելու դեպքում։
15. Կարդալը զարգացնում է լսելու կարողությունը

Որքան էլ զարմանալի է՝ ընթերցանությունը լավացնում է լսելու կարողությունը՝ թեթևացնելով բառագիտության և քերականության ըմբռնումը։ Այն հատկապես արտահայտվում է այն ժամանակ, երբ Դուք բարձրաձայն եք ընթերցում։
16. Կարդալը զարգացնում է ստեղծագործական կարողությունները

Երբ Օբաֆեմի Ավոլաու համալսարանի ուսուցիչները միջին դասարանների համար ներառեցին թեմատիկական ծաղրանկարներ, նրանք նկատեցին, որ նկարների և բառերի խառնուրդը զարգացնում է երեխաների ստեղծագործական կարողությունները։ Այն մեծահասակների վրա նույն կերպ է ազդում։
17. Կարդալը կօգնի Ալցհայմերի հիվանդությունից խուսափել

Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընթերցանությունն ավելի արդյունավետ կերպով է կանխում Ալցհայմերի հիվանդությունը։ Ուղեղն, ինչպես և այլ օրգանը, վարժվելու կարիք ունի։ Եվ ընթերցանությունը լավ գաղափար է։
18. Համատեղ ընթերցանությունը լավացնում է երեխաների և ծնողների հարաբերությունները

Հոգեբանները կարծում են, որ ծնողների և երեխաների համատեղ ընթերցանությունը նրանց միջև հատուկ կապ է առաջացնում, որը երբեք չի առաջանա միասին հեռուստացույց նայելիս։
19. Կարդալն օգնում է ֆինանսական խնդիրները հաղթահարել

Ըստ վիճակագրության՝ մեծահասակ մարդկանց 43%-ը, ովքեր ունեն ընթերցանության հմտությունների ցածր մակարդակ, ապրում են աղքատության մեջ, իսկ գրագիտության բարձր մակարդակ ունեցող մարդկանց դեպքում աղքատության մեջ է ապրում միայն 4%-ը։
20. Կարդացող երեխաներն ավելի հեշտ են դաս սովորում

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն երեխաներն, ովքեր շատ են կարդում և հաճույք են ստանում այդ գործընթացից, դպրոցում իրենց ավելի լավ են դրսևորում։
21. Կարդալը հանցագործներին ստիպում է «ուղղվել»

Պարզվում է՝ այն հանցագործներն, ովքեր բանտում գտնվելու ընթացքում գրագիտության դասընթացներ են ունենում, ազատվելուց հետո 30%-ով քիչ են հանցանք գործում։
22. Կարդալն օգնում է լավ զրուցակից դառնալ

Որքան շատ օտար պատմություններ եք կարդում, այնքան շատ եք սկսում Ձեր սեփական պատմությունները պատմել։ Դուք կսովորեք անտեսել ոչ կարևոր ինֆորմացիան և կարևոր մասերը մատուցել։ Ինչքան հետաքրքրաշարժ լինեն Ձեր պատմությունները, այնքան ուրիշների մոտ ավելի հետաքրքիր մարդու տպավորություն կթողնեք, և Ձեր բառերն ավելի համոզիչ կհնչեն։
23. Կարդալն աշխարհը լավը դարձնելու ցանկություն է առաջացնում

Ակտիվ ընթերցողներն ավելի շատ բարեգործություններ և կամավոր աշխատանքներ են կատարում։ Ընթերցանությունն օգնում է աջակցել այն մարդկանց, ովքեր վատ վիճակում են։



