Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, գիտնականները կատարել են հետազոտություններ և պարզել, որ սեռական հարաբերությունները հաճույք են պատճառում, բայց նաև ֆիզիկական լարվածություն են պահանջում:

Նշվում է, որ դա իր հերթին կարող է հանգեցնել արյունատար անոթների ջղաձգության, ինչի հետևանքով  սուր գլխացավեր են առաջանում:  Անցկացված հետազոտություններից պարզվել է, որ գլխացավերն ավելի շուտ սպառնում է տղամարդկանց,  քան  կանանց: Վիճակագրությունը փաստել է, որ սեռական հարաբերությունների հետևանքով տղամարդկանց գլուխը ցավում է 3-4 անգամ ավելի հաճախ, քան կանանցը:  Սակայն, ի տարբերություն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների, տղամարդիկ պատրաստ են դիմանալ այդ ցավին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել