Armlur.am-ը գրում է.
Armlur.am-ին տեղեկություններ են հասել, թե որոշ ժամանակ առաջ անազատության մեջ գտնվող մի քանի անձինք «նշել են» մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում հայտնի քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի (Լևոն Ղազարյան) և նրա ընկերների` Մոսոյի (Մեսրոպ Նազարյանց) և Դերոյի (Դերենիկ Թադևոսյան) սպանությունը: Այսպես, շրջանառվող լուրերի համաձայն` օրերս նման արտառոց դեպք է գրանցվել Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ-ում:
Քրեակատարողական հիմնարկի «զոն նայողը»` Նվեր Կիրակոսյանը, ով առավել հայտնի է Նորագյուղցի Նվերիկ անունով, այնտեղ պատիժ կրող դատապարտյալներին, այսպես ասած, «աչքալուսանք» է տվել այն առիթով, որ իրեն նման բարձր «պաշտոն շռայլած» Օշականցի Գևորիկին (Գևորգ Մելիքյան) ապտակողն արժանի պատասխան է ստացել: Այս հանգամանքը, ըստ տարածված լուրերի, զայրացրել և վրդովեցրել է քրեական աշխարհի մի շարք ներկայացուցիչների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



