Միշտ մերժել եմ սերիալներում նկարահանվելու առաջարկներն ու չեմ փոշմանել. Ավո ԽալաթյանLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասան Ավո Խալաթյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է նրա ֆիլմային պասիվության պատճառը, ի՞նքն է հրաժարվողը, թե՞ իրեն չեն ընտրում: «Եթե խոսքը վերաբերում է սերիալներին, ապա ասեմ, որ միշտ ինքս եմ մերժել առաջարկներն ու չեմ փոշմանել դրա համար: Շատ-շատ առաջարկներ եմ ունեցել: Քանի որ թատրոնի դերասան եմ, շատ մեծ կարևորություն եմ տալիս առաջին հերթին իմ «պարտնյորին»: Ֆիլմային դեբյուտս ցանկանում եմ այնպիսի մի ֆիլմում լինի, որն իրենից մնայուն արժեք կներկայացնի»,-մեզ հետ զրույցում նշեց Ավո Խալաթյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել