2014թ. ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը, նախատեսված 115.34 մլրդ դրամի դիմաց, կազմել են 113,9 մլրդ, (կատարողականը` 98,8%): 2013 թվականի համեմատ եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 7,9 տոկոսով կամ 8,34 մլրդ դրամով: Նախորդ տարի կառավարության կողմից փոխհատուցվել են նվազագույն աշխատավարձի շեմի և էլեկտրաէնեգիայի սակագների բարձրացմամբ պայմանավորված համայնքների լրացուցիչ ծախսերը: Այս մասին տեղեկացվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թ.-ի գործունեության մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացրած հաշվետվությունում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/618144701653520?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



