![]() |
![]() |
Նադյա Աբուլհոսնին նորաձևության աշխարհում հաճախ կոչում են «պլյուս չափսի Քիմ Քարդաշյան»։ Իհարկե, չես ասի, թե այս երկու աստղերը ջրի երկու կաթիլների պես նման են իրար, սակայն ոչ էլ հնարավոր է հերքել, որ նրանց միջև որոշակի արտաքին նմանություն կա։ Նադյան աշխատում է որպես պլյուս չափսի մոդել։ Նա հարյուր հազարավոր հետևորդներ ունի «Instagram»-ում։ Նա ամենալայն պահանջարկը վայելող պլյուս չափսի մոդելն է։

26-ամյա Նադյայի մայրն ամերիկուհի է, իսկ հայրը՝ լիբանանցի։ Մինչև Նադյայի 22-ամյակը նրանք բնակվում էին Ֆլորիդայում, այնուհետև մեկնեցին Նյու Յորք։ Նադյան անցավ գրասենյակային աշխատանքի, սակայն զուգահեռաբար նա նաև նորաձևության բլոգ բացեց ու սկսեց այնտեղ կիսվել իր լուսանկարներով։
![]() |
![]() |
Կարճ ժամանակահատվածում Նադյային հաջողվեց հազարավոր հետևորդներ հավաքել։ Առցանց տիրույթում նա արդեն կայացած մոդել էր, սակայն որոշ ժամանակ անց նա աշխատանքի առաջարկներ ստացավ նաև մոդելային ու գովազդային գործակալությունների կողմից։

Ներկայումս նա թողել է իր գրասենյակային աշխատանքն ու լրիվ դրույքով աշխատում է իբրև մոդել։ Նրա լուսանկարները զարդարել են այնպիսի հեղինակավոր ամսագրերի էջերը, ինչպիսիք են «Vogue»-ը և «Lucky»-ն։

Վերջերս Քիմ Քարդաշյանի պարթև նմանակը պայմանագիր է կնքել «boohooPLUS» ընկերության հետ ու ներկայացնում է պլյուս չափսի կանանց համար մոդելավորված զանազան արտադրանքներ։ Մոդելը ոչ միայն կրում է հագուստները, այլև մասնակցում է դրանց մոդելավորման աշխատանքին։

Հավաքածուն կրում է իմ անձնական ոճի ազդեցությունը. նվազագույն անդրոգենություն ու գլամուրային տեսք։ Այս հագուստն ինքնավստահություն է ներշնչում, ու դու քեզ ուժեղ ես զգում քո հագածի մեջ։








