Եթե կարծում էիք, թե վերջերս ինտերնետում բում առաջացրած զգեստը տեսողական խաբկանքների գագաթնակետն էր, ապա չարաչար սխալվում եք։ «Twitter»-ում հայտնված այս լուսանկարները տվել-անցել են հակասական զգեստին։ Այս երկու լուսանկարներում պատկերված են բերանին մոտ պահված ներկված եղունգներ։ Թվում է, թե դրանք բոլորովին տարբեր գույների են. մեկը՝ վարդագույն, մյուսը՝ բալագույն։

![]() |
![]() |
Այս լուսանկարները միանման են, սակայն այնպիսի տպավորություն է, որ դրանք շատ են տարբերվում։ Պատճառն այն ֆոնն է, որի վրա պատկերները տեղադրվել են «Photoshop»-ի օգնությամբ։ Ձախ կողմի լուսանկարը սպիտակ ֆոնի վրա է, իսկ աջ կողմինը՝ սև։ Սա այս լուսանկարների միակ տարբերությունն է։

Լուսանկարի բնօրինակում, որը պատկերված է վերևում, շրթունքներն ու եղունգները պիքսելացված են, և փոքրիկ խորանարդներից մի քանիսը մանուշակագույնի երանգ են կազմում, մինչդեռ մյուսները վարդագույն են թվում։ Այս պիքսելների պատճառով լուսանկարը կիսով չափ թափանցիկ է դառնում, ուստի կարող է տարբեր գույներ ստանալ՝ կախված նրանից, թե ինչ ֆոնի վրա կդրվի «Photoshop»-ի օգնությամբ։ Հենց սա է պատճառը, որ սպիտակ ֆոնին երևում են վարդագույն շրթունքներ ու եղունգներ, իսկ սևին՝ բալագույն։





