Լեհաստանի խորհրդարանը Հայոց Ցեղասպանության նոր բանաձեւ է  նախապատրաստելYerkir.am-ը գրում է.

Այսօր ՀՀ խորհրդարանում բացվեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որտեղ ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Եվրախորհրդարանի փոխնախագահ Րիչարդ Չարներսկին:   Նա նշեց, որ Հայաստանում ջերմ ընդունելության են արժանացել և հետևյալ նախադասությունները ասաց հայերերն լեզվով. «Շատ շնորհակալություն ձեր հյուրընկալության համար: Մենք գտնվում ենք մի երկրում, որն ունի երկար պատմություն և մեծ մշակութային ժառանգությւոն: Մենք ողջունում ենք բոլորիդ, և հիշում ողջ հայ ազգի ողբերգության հարյուրերորդ տարելիցը»: Նա իր ելույթում նշեց, որ արևելյան գործընկերությունը փոփոխությունների ենթարկվեց, երբ մի քանի երկրներ որոշեցին այլ ընթացքով շարժվել, և երբ դրամատիկ զարգացումներ սկսվեցին Ուկրաինայում:   Այդ ժամանակ, նրա խոսքով, առաջացավ քաղաքականության փոփոխություն, «Ռուսաստանը մասնակցեց Ուկրաինայում զինված գործողություններին՝ խլելով մարդկային կյանքեր, և ԵԽ-ն դատապարտեց ռուսական ագրեսիան»: «Ուրախ եմ, որ Հայաստանը ցանկանում է ԵՄ հետ ստորագրել նոր համաձայնագիր, ինչը կնպաստի Հայաստանում բարեփոխումներին»,- ասաց Րիչարդ Չարներսկին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել