ԱԱԾ-ն կաշառակերության խոշոր դեպք է բացահայտելArmlur.am-ը գրում է.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կաշառակերության փաստ: Ս.թ. փետրվարի վերջին, ՀՀ ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետ Գևորգ Կոստանյանը, 17 միլիոն դրամի չափով հարկային պարտավորություններն անտեսելու և չարձանագրելու դիմաց Հրազդանի հարկային տեսչությունում հաշվառված երկու անհատ ձեռներեցների անունից տնտեսական գործունեություն իրականացնող, Հրազդան քաղաքի բնակիչ, գործարար Ռ.Ա.-ից, ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ տեսուչ Աղվան Գալստյանի միջնորդությամբ, պահանջել և ստացել է մեկ միլիոն դրամ և 2000 ԱՄՆ դոլար գումար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել