The final straw came when she saw this snap of her on a wooden buffalo in the park and was convinced that she was wider than the large model

29-ամյա Ջենին Ֆուրն ավելի քան 63 կգ նիհարեց այն բանից հետո, ինչ տեսավ իր լուսանկարներից մեկը։ Այդ լուսանկարում նա նստած էր փայտե գոմեշի վրա։ Բանն այն  է, որ լուսանկարում նա գոմեշից ավելի գեր էր։ Լուսանկարվելիս նա չէր նկատել այդ տարբերությունը, սակայն որոշ ժամանակ անց դիտելով իր լուսանկարը՝ այնքան նեղվեց, որ գոմեշի արձանն իրենից նիհար էր, որ հաստատապես որոշեց գոմեշին տալ-անցնել նրբակազմությամբ։

Janine Furr, 29, tipped the scales at 25st 7lb  three years ago and struggled to squeeze into a size 30 but now shes shed 10st on a healthy diet 

Նախքան այդ որոշումը նա հազիվ էր տեղավորվում 30 չափսի հագուստի մեջ։ Այս աղջիկը տարիներ շարունակ անառողջ սննդակարգ էր ունեցել, կերել էր ինչ պատահի, երբ պատահի։ Մի շարք բուժզննումներից հետո բժիշկները հայտնեցին, որ կարող են օղակ տեղադրել նրա ստամոքսին, ինչը կօգնի ապահովել քաշի անկումը, սակայն Ջենինը ցանկանում էր սեփական ուժերով նիհարել։ Նա անդամագրվեց «Weight Watchers» կազմակերպությանը, որն օգնում է ճարպակալմամբ տառապող մարդկանց ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Janine is a healthier 15st 7lbs  and slips into a size 16 with ease thanks to her new lifestyle 

Հետագա 3 տարիներին նա 65 կգ նիհարեց։ Նա ևս  9 կգ նիհարեց, երբ հղի էր իր երրորդ երեխայով՝ Ժասմինով։ Ժասմինն այժմ 20 շաբաթական է և իր նպատակասլաց մայրիկով հպարտանալու բոլոր հիմքերն ունի։ Այժմ Ջենինը մոտ 90 կգ է կշռում և կրում է 16 չափսի հագուստ։ Նա պարզապես լող է տալիս իր նախկին հագուստի մեջ։

Janine tried to avoid walking long distances or climbing stairs when she was at her heaviest

Օրերս տված հարցազրույցներից մեկի ընթացքում Ջենինն ասել է.

Ես հսկայամարմին էի, ու իմ առողջությունը շատ էր տուժել քաշիս պատճառով, սակայն համբերությանս բաժակը լցվեց այն ժամանակ, երբ ես մի կերպ հեծնեցի այդ գոմեշը ու անգամ որոշ ժամանակ լռվել էի դրա վրա։ Երբ տեսա այդ լուսանկարը, ես սարսափած էի։ Ես գոմեշից գեր էի։

Janine said she had severe confidence and health issues after piling on the pounds during her teens

Գեր ժամանակ նա հազիվ էր շարժվում։ Փողոցում երբեմն նրան ծաղրում էին գիրության համար։ Մի անգամ ինչ-որ անծանոթ փողոցում լուսանկարեց նրան ու սկսեց բացահայտ քրքջալ։ Ջենինը բարդույթավորվում էր հասարակական վայրերում սնվել, քանի որ մարդիկ տարօրինակ հայացքներ էին նետում նրա ուղղությամբ։ Նրանց երևի թվում էր, թե Ջենինը շատակեր է, այնինչ իրականում միշտ չէ, որ սննդի քանակն է ճարպակալման հանգեցնում, երբեմն սննդի տեսակն ավելի մեծ ազդեցություն ունի քաշի ավելացման վրա։ Առողջ սննդակարգի, լողի ու պարբերական մարզումների շնորհիվ Ջենինին հաջողվեց անցյալում թողնել այս մղձավանջը։ Ջենինի պատմությունը կարող է ճարպակալմամբ տառապող բազում մարդկանց համար օրինակ ծառայել։ Հրաժարվելով վիրաբուժական միջամտությունից՝ նա ապացուցեց, որ ինքնուրույն կարող է հասնել ցանկալի արդյունքին։ Այժմ Ջենինը շարունակում է առողջ ապրելակերպ վարել ու խորհուրդ է տալիս մյուսներին չբարդույթավորվել արտաքին թերությունների պատճառով, այլ գործուն քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու համար։   

Janine Furr, left, pictured in Nottingham with Weight Watchers leader Penny Pannell in December 2014

Այժմ Ջենինն իր մարզչի հետ միասին է տեղավորվում իր նախկին անդավարտիքի մեջ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել