1725864721in.am-ը գրում է.

Երկուշաբթի Եգիպտոսի դատարանում սկսվել է երկրի ամենահայտնի պորտապարուհու՝ հայազգի Սաֆինազի դեմ դատավարությունը՝ կատարման ժամանակ ազգային դրոշի անարգման մեղադրանքներով։ Այս մասին հայտնում է Gulf News-ը։

Սաֆինազը, որը վերջին տարիներին Եգիպտոսում պարային ոլորտի սենսացիա էր դարձել, հերքում է մեղադրանքները՝ ասելով, որ սիրում է երկիրը և մտադրություն չի ունեցել վիրավորել ժողովրդին։

Դատավարությունը կապված է 2014-ի հուլիսին կայացած համերգի ժամանակ նրա կատարմանը, երբ նա կրել է կոստյում՝ եգիպտական դրոշի գույներով։

30-ամյա պորտապարուհին երկուշաբթի չի հայտնվել Կահիրեի դատարանի առջև։ Դատախազության ներկայացուցիչը կոշտ պատժի սահմանման կոչ է արել դատարանին։ Մեղադրանքների հաստատման դեպքում պարտապարուհուն սպառնում է մեկ տարվա ազատազրկոմ և 30 հազար եգիպտական ֆունտ։

Դատարանը հետաձգել է դատը մինչ ապրիլի 6-ը, որպեսզի թույլ տա պարուհու փաստաբանին ուսումնասիրել գործին առնչող փաստաթղթերը։

Վերջին հարցազրույցներից մեկում Սաֆինազը, որն ամուսնացած է եգիպացու հետ, անանուն հակառակորդներին մեղադրել է իրեն հեղինակազրկելու փորձերի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել