Օրեր առաջ ինձ ՀՀ վարչական դատարանից ծանուցում է եկել այն մասին, որ 2013թ. հունիսին դատարանը որոշում է կայացրել ինձ տուգանել 50,000 դրամով՝ իմ անունով գրանցված մեքենայի վրա 2012թ. մայիսին արձանագրված տուգանքը չվճարելու համար:
Նախ՝ տուգանքը վճարել էի ստանալուց անմիջապես հետո՝ 2012թ. հունիսին, բայց փաստորեն դա համատիեզերական գաղտնիք մնաց 3 տարի շարունակ: Վերջերս ծանուցումը ստանալուց հետո բանկում պարզվեց, որ անդորրագրի տվյալները ՃՈ չէին հասել, դրա համար գործս դատարան էին ուղարկել:
Երկրորդ՝ այս 3 տարվա ընթացքում ո՞ւր էին ծանուցումները և նախազգուշացումները, որ այսքան ուշացումով արդեն դատարանը հնգապատկված տույժ է կիրառում, իսկ ես ուղտի ականջում քնած եմ՝ բանից անտեղյակ:
Ի դեպ, սա ինձ հետ պատահող արդեն երկրորդ դեպքն է, երբ ուշացումով ծանուցումներ են գալիս, ու պարզվում է, որ վճարումը կատարված է, բայց, չգիտես ոնց և ինչու, ՃՈ-ն տեղյակ չէ կամ չի նկատում:
Գոնե լավ էր, որ այս անգամ ԴԱՀԿ-ը բանկային հաշվիս վրա արգելանք չդրեց, թե չէ մինչև անմեղսունակությունս ապացուցելը սոված կմնայի, ինչպես նախորդ դեպքի ժամանակ եղավ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել