Aravot.am-ը գրում է.
Հայաստանում դեղագործական բնագավառում աշխատող կազմակերպությունների մեծ մասը դեղանյութը ներկրում են արտերկրից եւ կախվածությունը արտասահմանյան շուկայից՝ հնդկական, չինական, եվրոպական, մեծանում է։ Արտասահմանյան շուկայից կախվածությունը նվազեցնելու նպատակով՝ «ԱԶԱԴ» ընկերության կողմից Երեւանում կհիմնադրվի դեղահումքի մշակման և սինթեզի լաբորատորիա։ Այս տեղեկություններն այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում հայտնեց ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Վիգեն Թոփուզյանը (լուսանկարում՝ աջից)։ Նշենք, որ «Ազադ» ընկերությունը գիտահետազոտական մարքեթինգային կազմակերպություն է, որը զբաղվում է դեղահումքերի ստեղծմամբ, դրանց ներդրմամբ եւ տարածմամբ աշխարհի տարբեր երկրներում։ Վիգեն Թոփուզյանը ասուլիսին ներկայացրեց, որ Հայաստանում ծրագրի ներդրման առաջին քայլը համատեղ հետազոտական լաբորատորիայի ստեղծումն էր, որի նպատակն է ուսումնասիրել դեղանյութերի ստեղծման ճանապարհը, պայմանները: Երկրորդը՝ արտադրական պայմանների ստեղծումն է, իսկ երրորդ քայլը՝ արտադրություն իրականացնելը: Արդեն վաղը տեղի կունենա լաբորատորիայի պաշտոնական բացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



