Ամենացածր ձայնը, որն ընկալում է մարդու ականջը, 10-15 դեցիբելն է: Սովորական խոսակցությունը գնահատվում է 35 դեցիբել, շշուկը՝ 20: Բղավոցները (60 դեցիբել) կարող են անհարմարության զգացողություն առաջացնել, իսկ 90 դեցիբելից բարձր ձայնը վտանգավոր է: 90 դեցիբել է մետրոյի գնացքի ձայնի բարձրությունը։ Իսկ ժամանակակից նվագարկիչի ձայնի բարձրությունը 105 դեցիբել է։ Հարկ է նշել, որ մետրոյի գնացքի ձայնը մենք լսում ենք օրական ընդամենը մի քանի րոպե, իսկ դեռահասը երաժշտություն է լսում գրեթե ամբողջ օրը, երբեմն նաև գիշերը, այն էլ՝ առավելագույն բարձրությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/erkusovcom/posts/1059552597394379
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել