nairitGalatv.am-ը գրում է.

Այսօր վաղ առավոտյան «Նաիրիտ» գործարանի արդեն նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում, որտեղ ակնկալում էին հանդիպել Սերժ Սագսյանին: Շուրջ մեկ ժամ ակցիայի մասնակիցները սպասեցին, սակայն Սարգսյանի ավտոշարասյունը արագ անցավ ցուցարարների կողքով: Ակցիայի մասնակիցները բարձրաձայն վանկարկեցին. «Պարտքի մարում, պարտքի մարում», սակայն դա էլ չստիպեց, որպեսզի Սերժ Սարգսյանը կանգնի: Նրա այդ արհամարհական վերաբերմունքն առաջացրեց հավաքվածների զայրույթը, վերջիններս սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել Սերժ Սարգսյանի հասցեին:

Ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի հետ զրույցում դժգոհեցին, որ արդեն տեւական ժամանակ է՝ իրենց խաբում են ու չեն վճարում պարտքերը: Օրեր առաջ նրանք հանդիպել են ՀՀ էներգետիկայի եվ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, ով ասել է, թե փող չկա տալու:

Ակցիայի մասնակիցներն այս պահին հավաքվել են Բաղրամյան 26-ի դիմաց, որի տարածքը հսկում են մեծ թվով ոստիկաններ:

nairit

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել