Esem.am-ը գրում է.

ESem.am-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի սահմաններից այն կողմ ապրող ու ստեղծագործող հայ հայտնիներին: Իսկ թե ովքե՞ր են ընդգրկված մեր այս հնգյակում՝ պարզիր անդրադարձից:

Միստր X

Երգիչ Միստր X-ը՝ Արթուր Հակոբյանը, արդեն 2 տարի է, ինչ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հայաստանից տեղափոխվելը ճակատագրական էր երգչի համար: Օվկիանոսից այն կողմ նա գտավ իր կեսին: Տարեվերջին տեղի կունենա նրա ու հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի պսակադրությունը: Օտար ափերում էլ Արթուրը շարունակում է ստեղծագործել, ապրել բեմական կյանքով:

Մարիամ Մելիքյան

Վերջին տարիներին հայկական մի շարք հումորային նախագծերից հայտնի դարձած Մարիամ Մելիքյանն ամուսնությունից հետո կողակցի՝ Գոռի հետ տեղափոխվել է Եվրոպա: Անգլիայում բնակվող դերասանուհին իր առօրյան նվիրել է ընտանիքին ու առաջնեկին, որ լույս աշխարհ կգա նոյեմբերին:

Աննա Դավթյան

Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի դերասնուհի, հեռուստասերիալներից հայտնի դարձած Աննա Դավթյանն ամուսնուն հավատարիմ լինելու խոստում տալուց հետո վերջինիս հետ տեղափոխվեց Ռուսաստան: Դերասանուհին ստեղծագործական կյանքը Մոսկվայում մի կողմ դնելով՝ զբաղված է դստեր խնամքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել