Վերաքննիչ դատարանում նշանակվել է Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը Panorama.am-ը գրում է.

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ: Դատական նիստը կայանալու է ապրիլի 1-ին, դատավորներն են Հենրիկ Տեր-Ադամյանը (նախագահող դատավոր), Մհեր Արղամանյանը և Արարատ Պետրոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք datalex տեղեկատվական համակարգից։

Վերաքննիչ բողոք են ներկայացրել և մեղադրող դատախազ Ա. Սարգսյանը՝ պահանջելով՝ «մասնակիորեն` պատժաչափի մասով բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վարդան Պետրոսյանի /ՀՀ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով - ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով / վերաբերյալ 29.01.2015թ. դատավճիռը` Վ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված ավելի խիստ պատիժ», և տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը: Նա էլ պահանջում է՝ «բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վարդան Պետրոսյանի /ՀՀ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով - ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով / վերաբերյալ 29.01.2015թ. կայացված դատավճիռը` ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով և նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով: Բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2015թ. կայացված դատավճիռը` ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժի մասով և նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով: Բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2015թ. կայացված դատավճիռը` հայցի մասով , ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել