Mediamonitor.am-ը գրում է.
Ցուրտ եղանակին տաք շոկոլադը շատ հաճելի է: Մենք այն խմում ենք նաև տրամադրությունը բարձրացնելու համար: Բացի նրանից, որ այս ըմպելիքը շատ համեղ է, այն նաև օգտակար է մեր առողջության համար: Ներկայացնում ենք տաք շոկոլադ խմելու 5 պատճառներ.
1. Տաք շոկոլադը բարելավում է մտավոր կարողությունները:
Տաք շոկոլադը նպաստում է մտավոր կարողությունների և ուղեղի ընդհանուր վիճակի բարելավմանը: Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները` անցկացնելով բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ:
Տաք շոկոլադի մեջ առկա ֆլավոնոիդներն ավելացնում են արյան հոսքը և ուղեղն ավելի լավ են հագեցնում թթվածնով, ինչը նպաստում է ոչ միայն հիշողության, այլ նաև ուղեղի ասոցիատիվ ունակությունների բարելավմանը:
2. Տաք շոկոլադը դանդաղեցնում է ծերացման գործընթացը:
Կորնելյան համալսարանի գիտնականների ուսումնասիրությունների համաձայն, տաք շոկոլադը պարունակում է ավելի շատ հակաօքսիդանտներ, քան կանաչ թեյը և գինին: Հակաօքսիդանտները պայքարում են մեր օրգանիզմում ազատ ռադիկալների դեմ, որոնք պատասխանատու են օրգանիզմի ծերացման համար: Տաք շոկոլադի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, աչքի ցանցաթաղանթի վատթարացման, անգամ քաղցկեղի առաջացման վտանգը:

3. Տաք շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը:
Այս համեղ ըմպելիքը հարուստ է ամինաթթուներով, որոնք մասնակցում են սերոտոնինի` երջանկության հորմոնի արտադրման գործընթացում: Մագնիումի առկայության շնորհիվ, տաք շոկոլադը օգնում է պայքարել սթրեսի, անհանգստության և դեպրեսիայի դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
