Imyerevan.com-ը գրում է.

Կանանց միամսյակի կապակցությամբ Imyerevan.com կայքը ներկայացնում նոր նախագիծ՝ «Կինն ու գինին»: Դրա շրջանակներում տարբեր ոլորտների հաջողակ կանայք խոսում են սիրո, խանդի, գեղեցկության, տղամարդկանց և գինու մասին: Նախագծի հյուրն է Լուսինե Թովմասյանը:

Համարվում է, որ այս կյանքում գեղեցիկ կանանց հեշտ է տրվում ամեն ինչ և որ գեղեցկությամբ կարելի շատ փակ դռներ բացել:

-  Ո՛չ, դա կարծրատիպ է: Իմ կյանքում երբեք չի եղել, որ գեղեցկությամբ ինչ-որ փակ դուռ կարողանամ հեշտությամբ բացել: Հակառակը՝ իմ պարագայում դա հաճախ խանգարել է:   

Լինում են դռներ, որոնք կոտրելով բացում ես, բայց հետագայում պարզվում է, որ ավելի լավ է դրանք փակ մնային: Քո կյանքում եղե՞լ են նման դռներ:

-  Ինչպես և յուրաքանչյուր մարդու կյանքում ես նույնպես երբեմն չարչարվել եմ, տանջվել, գլուխ կոտրել, անքուն գիշերներ անցկացրել, իսկ հետո հասկացել, որ զուր է, կարիք չկար անգամ մոտենալ այդ դռանը, էլ ուր մնաց բացել:

Գեղեցկությունը կարո՞ղ ենք համարել հզոր զենք:

-  Երբեք չեմ մտածել, որ գեղեցկությունը զենք է ինձ համար: Բայց չեմ կարող նաև հերքել, որ չափազանց հաճելի է, երբ լսում ես տղամարդկանց հաճոյախոսությունները, տեսնում նրանց հիացմունքով լի հայացքները: Դա միայն դրական էմոցիաներ է արթնացնում:

Գեղեցկությամբ կարելի՞ է մանիպուլյացիայի ենթարկել տղամարդկանց:  

-  Միայն գեղեցկությամբ հնարավոր չէ: Դրա համար նաև խելք է անհրաժեշտ: Որպես կանոն, խելացի և ոչ այդքան գեղեցիկ կանայք են ավելի հակված տղամարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու:

 

Ամենամեծ միֆը տղամարդկանց մասին:

-  Կարծում եմ այն, որ տղամարդը կարող է հասկանալ կնոջը: Եզակի տղամարդիկ են գտել հավերժական՝ ի՞նչ է ուզում կինը հարցի պատասխանը:

Իսկ ի՞նչ է ուզում կինը՝ ըստ Լուսինե Թովմասյանի:

-  Շատ բաներ, տարբեր բաներ. ուզում է հասկացված լինել, գնահատված լինել: Մի կարծեք, որ իմ կյանքում այդպես չէ: Բոլորովին: Ես ինձ շատ երջանիկ կին եմ համարում: Բայց լինում են պահեր, գուցե տարվա մեջ ընդամենը մի քանի օր, մի քանի ժամ կամ վարկյան, երբ մտածում ես՝ նա ինձ չհասկացավ:

Իսկ ի՞նչ է պետք անել նման իրավիճակում՝ ճամպրուկները հավաքել գնալ, սրտաճմլիկ SMS հաղորդագրություն ուղարկել, ճնճղուկի պես փքվել, նստել: Ձեր տարբերակը:

- Չէ, ճամպրուկները երբեք չեմ հավաքում-գնում, սրտաճմլիկ SMS հաղորդագրություն նույնպես չեմ ուղարկում: Փորձում եմ խոսել, բացատրել, եթե չի օգնում, պարզապես լռում եմ: Հասկանում եմ, որ դա անհասանելի է նրա համար և վերջ: Պետք չէ գլուխ կոտրել դրա համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել