Ամենակա՛լ Աստված, արարիչ և պահող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ և քո մեծ նախախնամությամբ պահեցիր ինձ` ծննդյանս օրից մինչև այսօր, բավարարելով իմ բոլոր պետքերը: Օրհնում և փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնաւո՛ր Հայր և շնորհակալություն եմ հայտնում քեզ: Երկարացրու իմ կյանքի ժամանակը, որպեսզի դառնամ իմ գործած հանցանքներից և իմ կյանքի մնացյալ օրերը անցկացնեմ բարեգործությամբ ու քո պատվիրանների համաձայն, աստվածահաճո և զգաստ կենցաղով ու բարեպաշտությամբ, քո՛ փառքի համար, որպեսզի հոգիս փրկվի, ծնողներս մխիթարվեն ևեղբայրներս ու բոլոր ընկերներս ուրախանան և օգտվեն: և ինչպես որ քո սքանչելագործությամբ ինձ մորս արգանդից հանեցիր, որ ժամանակավոր կերպով այս աշխարհում ապրեմ, նույնպես էլ վերջին օրը ինձ երկրի արգանդից հանիր, որ անմահական և հավիտենական կյանքով ապրեմ Քո արքայության մեջ, Քո լույսի շնորհքով, որովհետև դո՛ւ ես իմ Տերը և Աստվածը, ո՜վ իմ փրկիչ և ապավեն. Քո շնորհքի օգնության ապավինած եմ մնում այժմ և հավիտյանս հավիտենից: Ամեն...



