Այն, ինչ տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնում (Փակ շուկայի ավերումը), մեկ անուն ունի՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ։ Այն, ավաղ, ձեռագիր ու վարքագիծ է դարձել։ Այո, մեր իրականության մեջ կան մարդիկ, որոնք վեր են Սահմանադրությունից, օրենքից, մշակութային ժառանգությունց ու հանրային շահից։ Քոչվորի հոգեկարտվածքով այս տեսակը թքած ունի այդ արժեքների վրա, այլապես օրը ցերեկով քաղաքապետարանի ու կառավարության քթի տակ չէին հանդգնի ավիրել Պետության պահպանության ու պաշտպանության ներքո գտնվող մշակութային հուշարձանը։ Այս ամենի համար պատասխան պիտի տան ոչ միայն վանդալները, այլև Մշակույթի նախարարությունը, Քաղաքաշինության նախարարությունը և քաղաքապետարանը, որոնց անգործության արդյունքում կարող էինք նման վանդալիզմի ու ամենաթողության փաստի առաջ կանգնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել