Եհովայի վկաների <<Կառավարությունը>> պահանջում է, որ տանից դուրս գալիս ամեն Եհովայի վկա իր հետ ունենա <<բժշկական փաստաթուղթ>>, ուր ինքը արգելում է իրեն արյուն ներարկել՝ ինչ էլ որ լինի իր հետ, և բժիշկներին ազատում է պատասխանատվությունից:
էտ փաստաթղթում մոտավորապես սա է գրված.
<< Ես ............... պատվիրում եմ, որ արյուն չներարկեն ինձ, եթե անգամ բժիշկները գտնեն, որ այդ անհրաժեշտ է իմ կյանքի և առողջության համար: .......
Ես բժիշկներին ու բուժող անձնակազմին ազատում եմ այն պատասխանատվությունից, որ կարող է հետևել արյան ներարկումից իմ հրաժարվելուց: Եթե ես գտնվեմ անգիտակից վիճակում, ներքևում նշված Եհովայի վկաներին լիազորում եմ հետևել, որ իմ ցանկությունը կատարվի >>:
Ժամանակակից աղանդները Հայաստանում գրքում նշված է, որ այդ աղանդի անդամներից շատերը համաձայնվում են հեմոդիալեզի միջոցով իրենց կյանքը փրկել, քան՝ անիմաստ տեղը <<նահատակվել>> : Շատ շարքային Եհովականներ արտաքուստ համաձայնվում են կազմակերպության ղեկավարների պահանջներին, բայց << Եհովայի աչքին հավատարիմ գտնվելու>> փոխարեն, երբ ղեկավար <<եղբայրները>> հեռանում են, նրանք անմիջապես համաձայնվում են բժշկի պահանջներին՝ խնդրելով միայն, որ այդ մասին ՉԻՄԱՆԱՆ իրենց <<ավագ եղբայրները>>:
Պողոս առաքյալի խոսքը լրիվ տեղինա . << Ամեն բան փորձեք, բարին ամու՛ր բռնեք >>: ;))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=439512399419222&set=a.287261064644357.63432.100000813989206&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել