Բաղադրությունը
3 ճաշի գդալ ալյուր
3 ճաշի գդալ բուսական յուղ
1 ճաշի գդալ շաքարավազ
1 թեյի գդալ աղ
20 գրամ չոր խմորիչ
4 բաժակ այլուր
Պատրաստման եղանակը
Ամանի մեջ լցնել 3 ճաշի գդալ ալյուր, 3 ճաշի գդալ բուսական յուղ, 1 ճաշի գդալ շաքարավազ և 1 թեյի գդալ աղ, վրան լցնել 1 բաժակ եռման ջուր: Խառնել և թողնել՝ սառչի: Ավելացնել 20 գրամ չոր խմորիչ, ավելացնել 1 բաժակ գոլ ջուր: Աստիճանաբար ավելացնել այլուրը՝ մոտավորապես 4 բաժակ, խմոր հուցել:
Խմորը դնել տաք տեղ մոտ 10-15 րոպե: Այնուհետև անմիջապես կարող եք սկսել կարկանդակներ պատրաստել: Այս քանակությունից ստացվում է մոտ 40-45 հատ ոչ մեծ կարկանդակներ:
Միջուկն ընտրեք ըստ ցանկության, կարող եք դնել շոգեխաշած կաղամբ ձվի հետ կամ պարզապես կարտոֆիլ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/703886373073505/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել