«Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող սննդի օբյեկտներում տևական ժամանակ է՝ «Կոկա-կոլա» չեն մատուցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ խոչընդոտն առաջացել է համատեղ բիզնես-շահերը համադրել չկարողանալու պատճառով: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Սուքիասյանները «Կոկա-կոլա» ընկերությանը պարտադրել են իրենց ավտոմեքենաները ապահովագրել «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությունում: «Կոկա-կոլան», սակայն, հրաժարվել է, ինչից հետո Սուքիասյանն իրեն պատկանող սննդի օբյեկտներին արգելել է գնել և մատուցել այդ ըմպելիքը»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել