««Երևանի և Բրյոաելի միջև քաղաքական կամքի և հանձնառության նոր իմաստավորման կարիք կա՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները փրկելու և պահպանելու համար: Հիմա մենք աշխատում ենք ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր շրջանակը հստակեցնելու ուղղությամբ, որը շատ ավելի նեղ է նախորդ Ասոցացման համաձայնագրի համեմատ: Սակայն, ամեն դեպքում, Ռիգայի գագաթաժողովն Արևելյան հարևանության շրջանակում բանակցությունների և գործընթացի սկիզբն է լինելու և ոչ թե՝ ավարտը»,- մեր թղթակցին ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Հարցին, թե ԵՄ-ն կարո՞ղ է անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին, Ռ. Կիրակոսյանը պատասխանել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը երբեք չի առնչվել անվտանգության հարցերին, և մենք չպետք է ԵՄ-ից ակնկալենք անվտանգության որևէ լուրջ խոստում: Նա նշեց, որ խոսքը ոչ թե ՀՀ անվտանգության, այլ անապահովության մասին է: Ռ. Կիրակոսյանի կարծիքով՝ սա կարևոր հնարավորություն է հայկական կողմի համար՝ չընկրկելու ռուսական ԵՏՄ նախագծի առջև. «ՀՀ-ն այսօր ավելի պակաս անվտանգ է ԵՏՄ կազմում, քան նախկինում: Կա անապահովության բարձր մակարդակ: Ադրբեջանական սադրանքները ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի կողմից համարժեք արձագանք չեն ստացել»»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել