Շատերին կթվա, որ այս կոչումը պատկանում է ինչ-որ կետի կամ մեդուզայի։ Սակայն դա լրիվ այլ կենդանի օրգանիզմ է, չնայած որ կրկին ապրում է ջրում, ինչպես վերը թվարկվածները։

Այսպիսով, ծանոթացեք` աշխարհի ամենաերկար կենդանի էակը` Lineus longissimus երիզորդը։ Նրա մարմնի երկարությունը կարող է հասնել անհավանական 60 մետրի։ Հարկ է նշել, որ այդ երկարությունը բնական չէ այս տեսակի համար։ Lineus longissimus–ի՝ հանգիստ վիճակում մաքսիմալ երկարությունը չի գերազանցում 30 մետրը։ Սակայն նրանց ձգվելու ընդունակությունն է այս տեսակին ռեկորդակիր դարձնում։ Որդն ամբողջովին բաղկացած է մկաններից, որոնք արյուն են մատակարարում մարմնին, քանի որ Lineus longissimus-ը սիրտ չունի։ Այս երիզորդը բնակվում է Նորվեգիայի և Բրիտանական կղզիների ափերը ողողող Ատլանտյան օվկիանոսի ջրերում։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



