Tert.am–ը գրում է.

Իրաքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներ, որոնք կանացի շորերով են եղել: Այս մասին հայտնում է` Russia Today-ի արաբալեզու ծառայությունը` վկայակոչելով իրաքյան ռազմական աղբյուրները:

Ըստ այդմ` ձերբակալվել է ԻՊ-ի 20 անդամ, ովքեր ենթադրաբար փախչելիս են եղել Տիկրիտի մարտերից հետո: Տղամարդիկ ծպտվել են կանացի զգեստներով:

Աղբյուրը տարածել է համապատասխան լուսանկարներ և նշել, որ տղամարդիկ ո՛չ միայն ավանադական իսլամական զգեստապահարանից ջիլբաբներ ու հիջաբներ են կրել, այլև` կանանց ներքնազգեստ ու նաև համապատասխան դիմահարդարում են ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել