1in.am–ը գրում է.

50-Cent1

Ռեփեր 50 Cent-ը դատարանի առջև կկանգնի Մայամիի բնակչուհի Քերթիս Ջեքսոնի առողջությանը վնաս հասցնելու համար, որի մասնակցությամբ տնային պոռնոն 2010 թ. հրապարակել YouTube-ում, փոխանցում է The New York Daily News-ը:

Ռեփերի գործով դատական նիստը տեղի կունենա հունիսին, ու ենթադրվում է, որ ատենակալների առջև կկանգնեն թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը: Կինը պնդում է, որ YouTube-ում հրապարակված տեսանյութը, որը 3.2 միլիոն դիտում է ունեցել, իրեն գրեթե ինքնասպանության է հասցրել:

Կնոջ և նրա նախկին զուգընկերոջ՝ Մորիս Մյուրեյի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութը համացանցում հրապարակելով՝ 50 Cent-ը փորձել է վիրավորել Ջեքսոնի երեխայի հորը՝ ռեփեր Ռիք Ռոսին:

50 Cent-ը իր կարիերայի ընթացքում ավելի քան 30 միլիոն ալբոմ է վաճառել: Նա «Գրեմմի»-ի մրցանակակիր է: 2000 թ. նրա դեմ մահափորձ է կատարվել, սակայն նա ողջ է մնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել