Որոշ տղամարդիկ ունեն այս սիլիկոնե կանանց կարիքը։ Նրանք դրանց սիրում են, ուշադրության կենտրոնում են պահում և քնում են հետները։ Ոմանք նույնիսկ այս տիկնիկների հավաքածու ունեն` ամեն օր նորի հետ զբոսնելու համար։
«Տիկնիկները լցրեցին իմ ներսի դատարկությունը։ Նրանք անկրկնելի են, իսկ նրանց հետ շփումից ես առավել քան գոհ եմ։ Եթե ինձ հիմա առաջարկեին ընտրել իսկական և ռետինե կնոջ միջև, ես մի վայրկյան անգամ չէի տատանվի։ Իմ աղջիկները բոլորից լավն են»,–պատմում է Էվերարդ Կունիոնը` ռետինե տիկնիկի հետ պաշտոնապես ամուսնացածը։
Հետաքրքրական է, որ այսպիսի տիկնիկների արժեքը երբեմն հասնում է մի քանի հազար եվրոյի։ Այսօր կտեղափոխվեն ֆրանսիական Դյուպիգայմ քաղաքում տեղակայված Dreamdoll արվեստանոց, որտեղ հատուկ պատվերով պատրաստում են սիլիկոնե տիկնիկներ։ Dreamdoll–ի գները սկսվում են 5500 եվրոյից։
Իրատեսական այս սիլիկոնե տիկնիկների կերպարները կարելի է ընտրել կատալոգից, որտեղ առաջարկվում է դրանց 4 հիմնական տարբերակ` տարբեր աչքերի և մազերի գույներով։ Հատուկ ալյումինե հենքի շնորհիվ դրանք կշռում են 40 կգ։


Հատուկ ալյումինե հենքը

Այսպես ստուգում են դրանց ճկունությունը

Դրանք պետք է նաև գեղեցիկ արտաքին ունենան, այնպես որ դիմահարդարումը պարտադիր պայման է

Աչքը նույնպես կարևոր է

Սիլիկոնե կրծքերից բացի գոյություն ունեն նաև սիլիկոնե ականջներ

Աչքերը պետք է հավասարաչափ տեղադրված լինեն




Առաքման պատրաստ է


Dreamdoll–ն արդեն 1000–ից ավել հատուկ պատվեր է կատարել մեկ տարվա ընթացքում։ Հիմնական պատվիրատուները եվրոպացիներն են։

Վերջնական շտկումները

Մեկ շաբաթ տևած աշխատանքից հետո սիլիկոնե տիկնիկը կուղարկվի հասցեատիրոջը։




