Հայրենակիցներ,  տեղեկացնում  եմ  Ձեզ,  որ  հանրահայտ U-com  ընկերության   կողմից  բաժանորդների   բնակարաններում,  պատին  ամրացված  կաբելային  հեռուստատեսության  սարքավորումը իրենից  ներկայացնում   է  վտանգ,  քանի  որ  չորանում  են  այդ  սարքավորման  մոտ  դրված  սենյակային  բույսերը,  մասնավորապես  մեր   բնակարանում  այդ  սարքավորման  կողքին  դրված  արդեն  5 սենյակային  թանկարժեք  բույսեր  տերևաթափ  են  եղել  և  չորացել:  Նշեմ  նաև,  որ  երկրորդ  բույսի  չորանալուց  հետո  փորձնական  նպատակով  նույն  տեղում  դրել  ենք  բացարձակ  առողջ  հերթական  սենյակային  բույսերը,  որոնք  էլ  արժանացել  են  նույն  ճակատագրին: Հարց  է  առաջանում,  եթե  այդ  սարքավորումը կարող  է  չորացնել  սենյակային  բույսը,  միգուցե   վտանգավոր  է    նաև մարդու  առողջության  համար...

Հետևությունները  թողնում  ենք  U-com –ի  բաժանորդներին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել