Tert.am-ը գրում է.

Նորվեգական գեղատեսիլ արշիպելագներից մեկի անմարդաբնակ կղզում  տեղակայված տունը վաճառքի է հանվել ընդամենը մեկ կրոնի (11 եվրոցենտ) դիմաց:

Ինչպես գրում  է Euromag-ը` The local-ին հղումով, բազմաթիվ զրոներով չեկի փոխարեն վաճառողը գնորդից ցանկանում է ստանալ միայն երաշխավորություն, որ վերջինս համոզի իրեն, որ լրջորեն մտադիր է վերանորոգել շենքը:

Հյուսիսային բևեռի շրջակայքում գտնվող տունը վաճառվում է հողատարածքի և սեփական ավազե լոզափի հետ միասին: Կառույցը, որը  չի բնակեցվել  1970-ականներից ի վեր, երբ վերջին սեփականատերը տեղափոխվել է, կապիտալ վերանորոգման կարիք ունի:

eBay-ի նորվեգական տարբերակում տան սեփականատերը գրել է. «Որևէ մեկը միջոցներ և հնարավորություն ունի՞ այս տունը փրկելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել