Tert.am–ը գրում է.

Facebook սոցիալական ցանցը վերանայել է իր «հանրույթի նորմերը», որով սոցցանցից օգտվողները պետք է առաջնորդվեն` կոնտենտ տարածելիս:

RBC Daily-ին հայտնում է, որ նոր կանոններn արդեն հասանելի են անգլալեզու օգտատերերին: Մասնավորապես` «Մերկ մարմնի պատկերներ» ենթաբաժնում ասված է, որ Facebook-ը սահմանափակում է մերկ մարմնի ցուցադրումը, քանի որ հանրույթի որոշ հատվածներ` տարիքի կամ մշակութային առանձնահատկությունների բերումով, կարող են զգայուն լինել նման կոնտենտի հանդեպ:

Սոցցանցը հստակեցրել է, որ հեռացվում են այն լուսանկարները, որոնցում ցուցադրված են սեռական օրգաններ, հետույք: Սահմանափակված են նաև կնոջ կուրծք ցուցադրելու հնարավորությունները, եթե դրանցում երևում են պտուկներ: Սակայն միևնույն ժամանակ` թույլատրվում է հրապարակել կրծքով կերակրող կանանց լուսանկարներ: Արգելված է նաև սեռական ակտի լուսանկարների տարածումը:

Թույլատրվում է տեղադրել կտավների, քանդակների և արվեստի այլ գործերի լուսանկարներ, որոնցում պատկերված է մերկություն:

Այս ամենից զատ, առաջին անգամ Facebook-ը սահմանափակումներ է մտցրել սեռական գործողությունների տեքստային նկարագրության դեմ:  Նշված է, որ «սեռական գործողությունների մանրամասն ներկայացում պարունակող կոնտենտը» ևս կարող է հեռացվել:

Նախկինում այս սահմանափակումները ավելի ընդհանուր և նվազ խիստ բնույթ ունեին: Ամբողջ աշխարհում Facebook-ի հարյուրավոր աշխատակիցներ զբաղվում են այն նյութերի «մոնիթորինգով», որոնց ոչ ընդունելի բնույթի մասին բողոքներ են ստացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել