Mediamonitor.am-ը գրում է.
Բիոավտոբուսը, որի համար վառելիք է հանդիսանում մարդկային և տնային տնտեսությունների թափոններից ստացված վառելիքը, շաբաթական կիրականացնի 15 մղոն երկարությամբ 4 ուղերթ՝ միացնելով Բրիստոլ և Բաթ քաղաքները։
Բիոմեթանով աշխատող ավտոբուսները կօգտվեն իրենց ճանապարհին հանդիպող 32000 տնային տնտեսություններից ստացվող մարդկային և կենցաղային թափոններից։ First West of England ընկերության կողմից շահագործվող՝ Ավոնմոտ քաղաքում գտնվող կայանը կոյուղաջրերը և անպիտան սննդային մնացորդները վերածում է բիոմեթան գազի։
Սույն ավտոբուսը, որը կարող է տեղավորել 40 ուղևոր, առաջին անգամ ցուցադրվել էր հանրությանը այս աշնանը և արդեն այս մարտի 25-ից կսկսի իր կանոնավոր աշխատանքը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել
